Հայկազ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 01-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի մոտ տեղի ունեցած ավտովթարից հետո, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, բռնությամբ և սպառնալիքով Արթուր Գրիգորյանից և վերջինիս ազգականից պահանջել և ստացել է ընդհանուրը 1.835.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև՝ 2014թ. մարտի 8-ին խաբեության միջոցով գաղտնի առևանգել է Արթուր Գրիգորյանին, ինչպես նաև 2014թ. ապրիլի 1-ին Արթուր Գրիգորյանի կյանքի և առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումարի պահանջ է ներկայացրել:
Այս գործը քննվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ամբաստանյալի նկատմամբ սկզբում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, այնուհետև այն փոխարինվել էր 800.000 ՀՀ դրամ գրավով:
Ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել երեք հոդվածներով: Մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալին 5 տարվա ազատազրկման դատապարտել:
Դատարանն այսօր արդարացրեց Հայկազ Գևորգյանին և նրան ճանաչեց անպարտ: