Մայր ու դուստր հայտնել են իրենց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ տվյալներ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարինե Ք.-ն և վերջինիս դուստրը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Կարինե Ք.-ն և նրա դուստրը նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևան քաղաքում ոստիկանության աշխատակիցները հայհոյել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ, ապա, իրենց կամքին հակառակ, ստիպողաբար ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաք՝ փորձաքննության ենթարկելու համար:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում են ՀՔԾ-ից:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել