ՀՀ քաղաքացու ցանկությամբ հնարավոր է առավել սեղմ ժամկետներում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրել (փոխանակել), բայց դրա համար պետք է իմանալ վճարման չափերի մասին, որը ամրագրված է կառավարության N 1465-Ն որոշման մեջ: Գնացուցակը ներկայացնում ենք ստորև.
| NN ը/կ |
Անձնագրային գործողության տեսակը | Վճարի չափը (դրամ) |
| 1. | Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նորանձնագիր տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում | 60000 |
| 2. | Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նորանձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը | 50000 |
| 3. | Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նորանձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը | 40000 |
| 4. | Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում | 20000 |
| 5. | Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը | 10000 |
| 6. | Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում | 40000 |
| 7. | Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` 3-րդ աշխատանքային օրը | 20000 |
| 8. | Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում | 20000 |
| 9. | Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը | 10000 |
| 10. | Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը` անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես | 10000 |
| 11. | Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (կենսաչափական տվյալներով) տալը կամ փոխանակելը` 5-րդ աշխատանքային օրը |
5000 |
| 12. | Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 5-րդ աշխատանքային օրը |
5000 |
Իրավաբան.net


