Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վերջին տարիներին ոստիկանություն-հասարակություն կամուրջը ավելի է ամրապնդվել հենց ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նմազեցմանն ուղղված միջոցառումներևի կազմակերպման, հաշվետվողական զեկույցներով հանդես գալու, ինչպես նաև ավելի հանդուրժողական լինելու արդյունքում: Այլ է խնդիրը, երբ անձը ցանկանում է ծանոթանալ կատարված բարեփոխումներին, իրազեկված չլինելով դրա ընթացքի մասին, իսկ մեկ այլ է խնդիրը, երբ հնչում է հայտարարություն, որ ոստիկանությունում բարեփոխումները տեսանելի չեն:
Որպես անձնագրային և վիզաների վարչության ոլորտի պատասխանատու ընդամենը անդրադառնամ իմ ղեկավարած կառույցում կատարված շոշափելի բարեփոխումներին, որոնք կատարեվել են ոստիկանության ղեկավարության հետևողական աշխատանքի արդյունքում:
1. 2012թ.-ից նոր նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի գործարկման պահից սկսած անձին իրավունք է վերապահվել նշված փաստաթղթերը ստանալու ցանկացած անձնագրային ծառայությունից: Մինչ այդ հին նմուշի անձնագիրը քաղաքացին կարող էր ստանալ հաշվառման վայրի անձնագրային ծառայությունից:
2. 2012 թվականի հունիսի 1-ից Հանրապետության ողջ տարածքով բնակչության պետական ռեգիստրի բազայի հենքի վրա ներդրվել է հանրային ծառայությունների համարանիշերի համակարգը (այն փոխարինում է սոցիալական ապահովության քարտերի համակարգին): Նախկինում սոցիալական ապահովության քարտերը ձևավորվում էին մեկ կենտրոնից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումում: Մարզերում դիմում ներկայացրած անձինք սոցիալական ապահովության քարտ ստանում էին երբեմն շաբաթներ անց (կենտրոնում տպագրված սոցիալական ապահովության քարտերը առաքվում էին մարզեր): Համակարգային բարեփոխումից հետո հանրային ծառայությունների համարանիշը տրվում է տարածքային անձնագրային ծառայության կողմից՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում:
3. <Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին> ՀՀ օրենքում 2013 թվականի հունիսի 19-ին կատարված փոփոխությամբ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների քննարկման համար նախատեսված 1 տարյա ժամկետը փոխարինվել է 6 ամսյա ժամկետով:
4. ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկությունները 3-օրյա ժամկետում ուղարկվում են դիմումատուի բջջային հեռախոսահամարով, եթե դիմումատուն դիմում հարցաթերթիկում լրացրել է այն:
5. Բնակչության պետական ռեգիստրի համակարգի կատարելագործման նպատակով շարունակաբար ձեռնարկվում են համալիր միջոցառումներ: Մասնավորապես, ռեգիստրի ժամանակին և պատշաճ ձևով վարման, ինչպես նաև ռեգիստրի ճշտության ապահովման նպատակով ներդրվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում կատարվող գրանցումների (ծնված անձանց) վերաբերյալ տվյալների ավտոմատ եղանակով բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազայում արտացոլման և համակարգում ուղղումների կատարման տեխնիկական համակարգ: Արդյունքում ՔԿԱԳ մարմինը գրանցելով երեխայի ծնունդը՝ տեղում ավտոմատ եղանակով բնակչության պետական ռեգիստրի բազա է մուտքագրում հաշվառման հասցեն: Ծնողը այլևս չի ներկայանում տարածքային անձնագրային ծառայություն երեխային ըստ բնակության վայրի հաշվառելու համար:
6. Համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով սահմանային անցման կետերում շուրջօրյա ռեժիմով, այդ թվում ոչ աշխատանքային օրերին, ստեղծվել է հնարավորություն անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու և անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար:
7. 2014 թվականի սեպտեմբեր ամսից Անձնագրային և վիզաների վարչությունում գործում է SKYPE ծառայությունը, որի միջոցով շաբաթը մեկ անգամ ոլորտին վերաբերող հարցերի կապակցությամբ պատասխաններ են տրվում ինչպես օտարերկրյա պետություններում, այնպես նաև ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին: Անմիջական շփման ձևաչափով հարցի քննարկումը, իրավական կոնսուլտացիաներ ստանալը արդարացրեց իրեն, քանի որ գրավոր հարցադրման դեպքում շատ ժամանակ քաղաքացին ավելի քիչ հարցադրումներով է դիմում, քան երես առ երես զրուցելիս:Բացի տեղեկատվություն տրամադրելուց բոլոր հարցերը և պատասխանները ամեն շաբաթ լուսաբանվում են ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված հաղորդումներով:
8. Վարչարարություն իրականացնելիս անձնագրային բնագավառին վերաբերող հարցերում կայացվել են բազմաթիվ որոշումներ, որոնք ուղղված են եղել հօգուտ քաղաքացու:Օրինակ, զինապարտ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար դիմելիս նախկինում մինչև 50 տարեկան անձանցից պահանջվում էր զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք: ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում հստակեցվել է գործընթացը և միասնական վարչարարություն կիրառելու նպատակով որոշվել վերը նշված փաստաթղթերը զինապարտ քաղաքացիներից պահանջել մինչև 35 տարեկանը, եթե կդիմեն անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար:
Բերենք մեկ այլ օրինակ: Անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու, անձնագրի վավերականության ժակետը երկարաձգելու, տեղեկանքներ ստանալու, ըստ բնակության վայրի հաշվառվելու գործընթացները լիազորված անձի միջոցով կազմակերպելիս ՀՀ ոստիկանության պետի կողմից հանձնարարվել է խստորեն պահպանել օրենքի տառը, դիմումատուներին չծանրաբեռնել՝ պահանջելով նոտարի կողմից հաստատված լիազորագիր, այլ դիմումները բավավարել նաև այն դեպքում, երբ կներկայացվեն հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր: