Ի գիտություն փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, այս օրերին, բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետների, կամ ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանումների լրացման վերջնաժամկետների վերաբերյալ: Հաշվի առնելով նշված դրույթների պահանջների հետ կապված բազմաթիվ կառավարության որոշումների առկայությունը, դրանց փոփոխություններն և շփոթեցնող դրույթները, հայտնում ենք՝
Առաջին պահանջ՝
Նոր Սերնդի ՀԴՄ-ների ՆԵՐԴՐՄԱՆ վերջնաժամկետ:
2016թ-ի մայիսի 1-ից՝ այն հարկ վճարողների համար, ովքեր 2014թ-ի արդյունքներով ունեցել են 10-ից 58.35 մլն շրջանառություն, կամ 2015թ-ի արդյունքներով 10-ից 115 մլն շրջանառություն;
Երկրորդ պահանջ՝
ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի (ծառայության ) անվանումների լրացում:
2016թ-ի մայիսի 1-ից, առնվազն 4 նիշ ճշտությամբ՝ այն հարկ վճարողների համար, ովքեր նախորդ տարվա արդյուքներով ունեցել են 58.35 մլն դրամ և ավել շրջանառություն;
2017թ-ի հունվարի 1-ից, առնվազն 2 նիշ ճշտությամբ՝ այն հարկ վճարողների համար, ովքեր նախորդ տարվա արդյունքներով ունեցել են 10-ից 58.35 մլն դրամ շրջանառություն:
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա