Արագածոտնի մարզպետարանում վիճաբանություն չի եղել. փոխմարզպետը հերքում է

«Հրապարակ» թերթը գրել է, որ Թալինի քաղաքապետի ընտրություններից հետո ակնհայտորեն սրվել են ՀՅԴ-ՀՀԿ հարաբերությունները, ըստ թերթի անանուն աղբյուրի՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում վիճաբանություն է եղել և երկու փոխմարզպետներ աշխատանքից ազատվել են. «Երեկ առավոտյան խմբագրություն էր զանգել մի անձ, որն «ահազանգում» էր, թե ՀՅԴ-ի թեկնածուի պարտությունից «մանթրաշ» դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն անցել է հակագրոհի և աշխատանքից ազատել երկու փոխմարզպետներին՝ Նունե Մովսիսյանին և Մուշեղ Աբգարյանին, ինչպես նաև մարզի հողաշինության-հողօգտագործման բաժնի պետ Գևորգ Օհանյանինն: Ավելին՝ մեզ զանգահարած, բայց ինքնությունը չբացահայտած անձը տեղեկացնում էր, որ վերջինի հետ բանը հասել է ձեռնամարտի և փոխադարձ հայհոյանքներ են հնչել մարզպետի ընդունարանում»:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Մուշեղ Աբգարյանից, նա հերքեց այն՝ ասելով, որ աշխատանքից չի ազատվել. «Ես հիմա աշխատանքի եմ, չկա նման բան»,- ասաց պարոն Աբգարյանը, անդրադառնալով վիճաբանության մասին լուրին, նշեց. «Նման բան նույնպես չի եղել: Չեմ կարող ասել՝ ինչ միտումով են գրել ու որ քաղաքացին է զանգահարել, ամեն ինչ նորմալ է, աշխատանքային հունով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել