Գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Իր ֆեյսբուքյան հաշվում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նա մասնավորապես նշել է.
«Մի փոքրիկ դիտարկում «Զենք չունենք շարքից»: Մարտական գործողությունների ինտենսիվությունը աննախադեպ էր լոկալ պատերազմների համար: Հրետանու մասով մենք արդեն նշել ենք դա, հայ հրետանավորները հրաշքներ են գործել: Խորհրդային դասական ռազմագիտության լեզվով ասած. հայկական կողմից գործել է գնդային և դիվիզիայի հրետանային խմբեր, հիմնականում դիվիզիոններ, որոնք իրենց երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին:
Սակայն գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Այս օրերին համեմատականներ կատարեցի և մեր կողմից խոցված կամ վնասազերծած 14 ԱԹՍ, որից մի քանիսը մարտական, ցուցանիշը ըստ էության ևս աննախադեպ է:
Հ.Գ. դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները»: