Այսօրվանից ուժը կորցրած է ճանաչվել

ՀՀ Կառավարության մարտի 31–ին ընդունված թիվ 315–Ն որոշմամբ սահմանվել է.

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Հարկերի և սոցիալական վճարների վճարումն ուշացնելու դեպքում լիազոր մարմինների կողմից դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ դատարան հայցադիմումներ ներկայացնելու բացառությունների դեպքերը սահմանելու մասին» N 691 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել