«Մենք պետք է մի քանի օր համբերենք, մինչև պաշտոնապես հաստատվի գերիների և անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Իրականում իրենք ունեն փոխվող տվյալներ, աշխատում են շատ կոնկրետ, գոնե մինչև երկուշաբթի, երեքշաբթի ժամանակ տանք: Թիվը պարզ է, միջազգային Կարմիր խաչի հետ աշխատանքներ են ընթանում, եկեք չխանգարենք, անգամ նման տեղեկությունները պետք է քաղենք պաշտոնական աղբյուրներից: Ես համոզված են, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում: Մինչ այդ եկեք ղեկավարվենք երկու հանգամանքով՝ այն, որ մենք ադրբեջանցի գերի չունենք, երկրորդ՝ չեզոք գոտում 21-22 մարմիններ կան»,- նշեց տիկին Ալավերդյանը:
Ինչու հայկական կողմում գերիներ չկան, քանի որ հարձակվողները եղել են ադրբեջանցիները. «Չի եղել, որ մենք նրանց շրջափակման մեջ գցենք, նրանք թողնում էին զինվորների մարմիններ և հեռանում»,- ասաց նա և հավելեց, որ հայկական կողմը տարիներ շարունակ աշխատում է վերադարձի ուղղությամբ. «Մենք չունենք գերիներ ու մեզ պետք չի բռնել նրանց, որ փոխանակենք, որովհետև միջազգային կողմն արգելում է փոխանակում, կա պարտականություն, որ պետք է վերադարձնեն, հայկական կողմը հստակ ասել է, որ պատրաստ է վերադարձնել ադրբեջանցի զինծառայողների դիակները»,- նշեց տիկին Ալավերդյանը: