Դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը այսօր խիստ հայտարարություն է արել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Ես խորապես անհանգստացած եմ և դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, որը հանգեցրել է այս սարսափելի սրված իրավիճակին, ինչի հետևանքով զոհվել է 18 հայ զինվոր և առնվազն մեկ խաղաղ բնակիչ՝ փոքրիկ տղա: Եվ այս հարձակումը տեղի է ունենում ընդամենը ժամեր անց, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերադառնում է Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերիի հետ տեղի ունեցած հանդիպումից: Այս քայլը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների և Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում:

Քանի դեռ Ադրբեջանն իր բռնությունների և իրավիճակը սրող քաղաքականություն վարելու, ինչպեսև շփման գծում միջազգային մոնիտորինգների իրականացումը մերժելու համար խիստ հետևանքների չի առնչվում, ապա անգամ փոքր հնարավորություն չկա հակամարտությունը լուծելու և հետագա արյունահեղությունից խուսափելու համար: Այս իրավիճակի իրական զոհերը Արցախի բնակիչներն են, ովքեր պարզապես ցանկանում են դիպուկահարների կրակից ու պայթյուններից հեռու ապրել և իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել