ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել հայ-ադրեբաջանական սահմանին տեղի ունեցող բախումների առնչությամբ: Նրանք հայտարարությամբ են տարածել՝ կողմերին հորդորելով պահպանել հրադարդարի ռեժիմը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից դեսպան Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոն) խորը մտահոգություն են արտահայտում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ, որը տեղի է ունենում ղարաբաղյան շփման գծի երկայնքով: Մենք հաստատակամորեն քննադատում ենք ուժի կիրառումը և ցավում ենք անիմաստ կորուստների համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել զինված բախումներն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները իրավիճակը կայունացնելու համար:
Նրանք վստահ են, որ համակարտությունը միայն խաղաղ լուծում ունի և պատերազմը տարբերակ չէ: