Ի՞նչ է պետք իմանալ վճռաբեկ բողոք ներկայացնելիս

Վճռաբեկ բողոք ներկայացնելիս հարկավոր է բողոքից կցել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները. «Երբ որ չեն կցում միանշանակ վերադարձման հիմք է, էլեկտրոնային կամ թղթային տարբերակով կցցելիս, ընդունման ենթակա է: Ինչու է ամրագրել, որ անձը կցի նախադեպը, քանի որ նման կերպ նա պետք է ցույց տա այն դրույթը, այն գաղափարը, որը համապատասխանում է բերված բողոքի փաստական հանգամանքների հետ ու մատնանշի հակասությունները»,- նշում է Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Բացի այդ, ըստ նրա՝ նախ և առաջ հենց բողոքաբերը պետք է պարզի, թե ինչ հիմքով է այն ներկայացնում. «Դա կլինի՝ միատեսակ կիրառության հիմքը, նոր երևան եկած հանգամանքներն ու իհարկե դատական սխալները: Սրանից կախված էլ համապատասխան պետք է կատարվի վերլուծություն»,- իսկ վերլուծություն կատարվում է, ինչպես օրինակ՝ գիտական աշխատանք գրելիս. «Որպեսզի գրենք գիտական թեզ, հարկավոր է կազմել խնդիր, աշխատանքային պլան, ուսումնասիրել գրականությունն ու նյութերը՝ նոր ձևավորելով մեր միտքը: Այս տեսանկյունից Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները հասանելի են փաստաբանների համար»:

Եթե փաստաբանները դատական սխալն են բողոքարկում, ապա հարկավոր է վճռաբեկ բողոքում բոլոր հիմնավորումները ներկայացնել. «Պետք է հասկանալ՝ արդյոք սա հենց այն սխալն է»,- ասաց տիկին Դանիելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել