ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է 10-29 արձանագրային որոշումը, որը վերաբերում է «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխության նախագծին:
Որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխության նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխությունը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ստորագրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխությունը»:
Որոշման հավելվածն այստեղ:
Իրավաբան.net