Համալսարանն ավարատելուց հետո ես աշխատել եմ համալսարանում և միշտ եղել եմ կրթական համակարգում, խնդիրներին ծանոթ եմ ներսից. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նորանշանակ Լևոն Մկրտչյանը և ներկայացրեց կրթական համակարգի զարգացման իր հայեցակարգը:
Նրա խոսքով, ներկայումս հայաստանյան կրթական համակարգի 2 օղակ չեն կայանում, ինչը ողջ համակարգի հանդեպ առաջացնում է հասարակության դժգոհությունը. առաջինը՝ ավագ դպրոցն է, երկրորդը՝ մագիստրատուրան. «Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով հիմնական դպրոցը, կարողանա նախնական մասնագիտություն ձեռք բերել: Այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, թույլ չի տալիս, որ այն կատարի իր առաքելությունը»,-նախարարի խոսքով, ներկայումս ավագ դպրոցում մեխանիկորեն շարունակվում է միջին դպրոցի ծրագրային ուսուցումը, այնինչ՝ ավագ դպրոցում երեխան արդեն պետք է պատրաստվի կյանք մտնելուն:
Ինչ վերաբերում է մագիստրատուրային, նախարարը նշեց, որ մագիստրական կրթությունը ներկայումս որևէ որական առավելություն չի տալիս անձին, և որ կարևոր է, մագիստրակaն կրթությունը որևէ կերպ չի կապվում աշխատաշուկայի հետ: Եվ արդյունքում մարդն ավելորդ երկու տարի և ֆինանսեր է ծախսում:
Անդրադառնալով կրթական համակարգում հակակոռուպցիոն պայքարին, Լ. Մկրտչյանը նշեց, որ այս դեպքում կարևոր է պարզել, թե դրա պատճառները որտե՞ղ են, քանի որ մեկ-երկու հոգու պատժելով հարցը չի կարող լուծվել. «Մեկ-երկու ուսուցիչ պատժվելով կամ մեկ-երկու տնօրեն հեռացելով՝ հիմնախնդիրը չի լուծվի: Կարևորը հասկանալն է, թե կոռուպցիոն ռիսկերը, պատճառները որտեղի՞ց են գալիս, այնուհետև դրանց հարթեցման ուղղությամբ գործնական ծրագրեր մշակել»:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ուսումնասիրել և մեզ մոտ ներդնել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում (օրինակ՝ Լեհաստան, Չեխիա) գործող այն կարգը, որի համաձայն՝ բուհերը հակակոռուպցիոն աուդիտ են անցնում և աուդիտի եզրակացությունը տեղադրում են իրենց կայքերում (ինչը և ավելի հեղինակավոր է դարձնում բուհը և օգնում դիմորդին կողմնորոշվելիս), Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Այս գաղափարը շատ հետաքրքիր գաղափար է: Մեխանիզմներին ես ծանոթ չեմ, դիմեք, առաջակություններով, սիրով կհանդիպենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: