ՀՀ կառավարության մարտի 10-ին կայանալիք նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի n350-ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշում ընդունելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշմամբ հաստատված հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 29-րդ կետում «իսկ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ տրված համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում կամ» բառերով.
2) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31.Հերթապահ բժիշկը հիվանդին ընդունելիս պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 7-ի Ձև 1-ին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիրը և անձնագիրը կամ նույնականացման քարտը` բացառությամբ անհետաձգելի հոսպիտալացման կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքի հիման վրա իրականացվող հոսպիտալացման դեպքերի, մանրամասն զննում է հիվանդի հոգեկան և սոմատիկ վիճակը, հավաքում անամնեզը և գրառում հիվանդության պատմագրում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:»
Հարցը ներկայացնելու է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Վերը նշված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 22.10.2015թ. թիվ 02/14.9/18092-15 հանձնարարականով` անօթևան անձանց խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման ծրագիր-ժամանակացույցի 2-րդ կետի կատարումը ապահովելու համար, ինչպես նաև անօթևան անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը հոգեբուժական հաստատություններում անխոչընդոտ իրականացնելու համար: