Ոստիկանը ապացույց չուներ և տուգանեց ամրագոտին ամրակապած վարորդին

Վարորդներից մեկը սոցիալական ցանցում տարածել է մի տեսանյութ, որում հստակ երևում է, որ նա ամրագոտին ամրակապել է, սակայն ՃՈ տեսուչը նրան տուգանում է` հիմնվելով իր տեսածի վրա: Նման դեպքում վարորդը կարող  է բողոքարկել տուգանքի որոշումը:

Հատուկ նման ՃՈ տեսուչների համար շեշտում ենք, որ վարչական իրավախախտումը կատարված լինելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որը պարտավոր է ապահովել գործի փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները, պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատաuխանատվության։

Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի դատական գործեր, երբ վարորդները հաղթել են ՃՈ տեսուչներին` անհիմն իրենց տուգանելու համար:

5 դատական գործեր, երբ վարորդները հաղթել են վարչական մարմնին

ՃՈ տեսուչը վարորդին տուգանել էր ամրագոտին չկապելու համար. վարորդը բողոքարկել է որոշումը

ՃՈ-ի կողմից տուգանքը անհիմն էլ կրկնապատկվել

ՃՈ-ի կողմից տուգանքը անհիմն էլ կրկնապատկվել

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել