ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Իշխան Ա.-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս՝ հսկիչ-անցագրային կետի զննման սենյակում քրեակատարողական վարչության ծառայողները վիճաբանել են դատապարտյալի հետ, որի ընթացքում բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ քրեակատարողական վարչության հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: