Դժբախտ պատահար. կա զոհ և վիրավորներ

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 9.20-ի սահմաններում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար Ճանապարհի 4.2-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով ուղևոր՝ 1972 թ. ծնված Արմեն Նազլուխանյանը մահացել է, իսկ վարորդը և մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել