Նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Ռոբերտ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:

Նշենք նաև, որ Իրավաբան.net ունեցած տեղեկություններով, նորանշանակ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել