«Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն դիմել է դատարան

 «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից մեր Ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։ ՓԲԸ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում Ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր Ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, Ընկերությունը գտնվում է ՀՀ  30 ամենախոշոր հարկատուների ցանկում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ:

Մեր Ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել