Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ներկայիս նախագահ Դավիթ Հարությունյանի եկամուտներին ու դրամական միջոցներին մինչ այս անդրադարձել ենք: Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ նա Երևանի առաջին ատյանի դատարանների ամենահարուստ դատավորն է:
Պարոն Հարությունյանը այս դատարանի նախագահ նշանակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 19-ի հրամանագրով:
Պաշտոնը ստանձնելով նա նոր հայտարարագիր է ներկայացրել: Ըստ այդ հայտարարագրի՝ դատարանի նախագահն ունի երկու բնակարան, նույնքան անհատական բնակելի տներ և ավտոտնակներ, ինչպես նաև բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:
Մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ Mitsubishi Pajero 3.8 մակնիշի:
Դավիթ Հարությունյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 մլն ՀՀ դրամ և 190 հազար ԱՄՆ դոլար: