Կոռուպցիոն սկանդալ․ խոշոր կաշառքներ հեռահաղորդակցման ոլորտում

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հայտարարել է, որ Ամստերդամի Տելեքոմի մասնաճյուղ «Վիմպելքոմ» ընկերությունը համաձայնել է, ԱՄՆ-ին և Հոլանդիային 835 միլիոն դոլար վճարել, նրանց կողմից իր դեմ հարուցված մեղադրանքերը կարգավորելու համար։ Վերջիններս «Վիմպելքոմ»-ին մեղադրում էին Ուզբեկստանի հեռահաղորդակցման շուկա մուտք գործելու նպատակով խոշոր չափի կաշառք վճարելու մեջ։ Տեղեկացնում է theguardian-ը։

Ռուսաստանյան բջջային հեռախոսակապի օպերատորը, որի խոշորագույն բաժնետերերն են ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանին պատկանող «LetterOne»-ը և Նորվեգական Թելենորը, մեղադրվում են 2006-2012թվականների ընթացքում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի «ազգականին» բջջային հեռախոսակապի արտոնագրերի և հաճախականությունների տրամադրման համար ավելի քան 114 միլիոն դոլար վճարելու մեջ։

Արդարադատության դեպարտամենտը նաև հայտարարել է, որ իրենք նախաձեռնել են Շվեյցարական և այլ եվրոպական բանկերում այդ «բարեկամի» 850 միլիոն դոլար կազմող հաշիվները բռնագրավելու գործընթացը, նշելով, որ այդ գումարները գոյացել են «Վիմպելքոմ»-ի, ինչպես նաև Ուզբեկստանում գործունեություն իրականացնող նրա դուստր ձեռնարկություն հանդիսացող «Յունիթել» և այլ ընկերությունների վճարած գումարներից։

ԱՄՆ պաշտոնատար անձինք չեն ցանկանում բացահայտել «Վիմպելքոմ»-ի գործում ներգրավված «ազգականին»։

Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան 2 տարի առաջ տնային կալանքի էր ենթարկվել, որպես կոռւպցիոն գործով հետաքննվող։

ԱՄՆ Արժեթղթերի և ֆոնդային բորսայի հանձնաժողովի հարկադիր կատարման բաժնի տնօրեն Էնդրյու Քերեսնեյը հայտնում է, որ «Վիմպելքոմ»-ը Ուզբեկստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների վրա մեծ ազդեցություն ունեցող պաշտոնյային ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար վճարելով կարողացել է Ուզբեկստանում հսկայական եկամուտներ ստանալ։

«Վիմպելքոմ»-ը աշխարհում վեցերորդ խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է, որի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի Նասդաք ֆոնդային բորսայում և այդ պատճառով ենթարկվում են Արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի կանոնակարգին։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հայտնել են, որ հետաքննության մեջ ներգրավված են բազմաթիվ երկրներ, այդ թվում Շվեյցարիան, Լատվիան, Նորվեգիան ինչպես նաև այնպիսի երկրներ ինչպիսիք են Կայմանյան Կղզիները և Բրիտանական Վիրջինյան կղզիները, որոնք հայտնի են որպես բանկային գաղտնիքների և փողերի լվացման կենտրոններ։

Շվեցարիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի բանկերում պահվող դրամական միջոցները այստեղ են փոխանցվել ԱՄՆ-ի ֆինանսական հաստատությունների միջոցով, այդ պատճառով ենթակա են ԱՄՆ իրավասությանը։

Ամերիկացի պաշտոնյաները հրաժարվում է այս գործի հետ առնչություն ունեցող որևէ անուն կամ անձ նշել, հիմնվելով գաղտնիության սկզբունքին և հայտնելով, որ պատրաստվում են նրանցից ոմանց նկատմամբ քրեական մեղադրանք առաջ քաշել։

Գլխավոր դատախազի օգնական, Լեսլի Քալդուելը ասել է, որ «Վիմպելքոմ»-ի դեպքում վճարված կաշառքների մեծությունը ցույց է տալիս, որ այստեղ դժվար թե ընկերությունների ներքին օղակների աշխատակիցներ ներգարվված լինեն։

Քալդուելի հայտարարությունից հետո կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել հայտնի Գյուլնարա Քարիմովան, որը ժամանակին ՄԱԿ-ում իր երկրի պատվիրակն էր, ինչպես նաև ներգրավված էր նորաձևության և փոփ երաժշտության ոլորտներում։

Ժամանակին նրան տեսնում էին հորը փոխարինողի դերում, այս ուժեղ անձնավորությունը Ուզբեկստանը ղեկավարում է 1991 թվականից։

Transparency International հակակոռուպցիոն խմբի անցյալ տարվա «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» զեկույցում Ուզբեկստանը գտնվում է 166-րդ տեղում և համարվում է աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկը։

Անցյալ տարվա սեպտեմբերի զեկույցում, խումբը տեղեկացրել է, որ, Քարիմովային կասկածում են բջջային կապի ընկերություններից իր հովանավորչության դիմաց ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի բաժնետոմսեր և վճարումներ ստանալու մեջ։

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել