Նոր փոփոխություն տեղի կունենա կառավարությունում (լրացված)

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծն ընդգրկվել է կառավարության այսօրվա նիստին:

Գործադիրի հերթական նիստին այն կներկայացնի ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նա ասաց, որ սա քաղաքական որոշման արդյունք է:

Նշվում է, որ նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները:

Նախարարի ներկայացրած մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի փետրվարի 19-ին ժամը 1200-ին գումարել Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու համար նշված նախագիծը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել