ՄԻՊ ամենաճիշտ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է. փաստաբան

Այսօր լրանում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների ներկայացման ժամկետը: Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ առաջադրված է երեք հոգու թեկնածությունը՝ ԲՀԿ-ի կողմից փաստաբան Մակար Եղյազարյանի, ՀՀԿ-ի կողմից ներկայիս արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, և մի քանի պատգամավոր կողմից առաջադրվել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Սաֆարյանը ասաց, որ Մակար Եղիազարյանին չի ճանաչում, մյուս երկու թեկնածուներին ճանաչում է ու իր կարծիքը հայտնեց.

«Արման Թաթոյանը լավ մասնագետ է, լավ իրավաբան է, որպես անձ էլ բացասական չեմ կարող նկարագրել, բայց թերևս խնդիր եմ տեսնում կառավարություոնում պատասխանտու պաշտոն զբաղեցնելուից հետո ՄԻՊ աշխատելու արդյունավետության հետ կապված: Նաև հաշվի առնելով այն, թե նախորդ պաշտպանը ինչ հալածաքնների էր ենթարկվում իրեն նշանակած մեծամասնության կողմից: Թեև Թաթոյանը հայտարարել է, որ անկաշկանդ է լինելու, սակայն ես համոզիչ չեմ համարում: Ամենաճիշտ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է՝ նկատի ունենալով իր խարզիման, փորձն ու անկաշականդ լինելը: Մեզ այդպիսի թեկնածու է պետք»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հիմնավոր էր այն, որ ԱԺ թեկնածուներից մեկին ընտրելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, այնուհետև ներկայացնի ԱԺ պատգամավորների քվեարկությանը, փաստաբանը պատասխանեց. «Համոզիչ չէր բացատրությունը, թե ինչու պիտի պետաիրավական հանձնաժողովը ներկայացներ, երբ ԱԺ-ում կա համապատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական  հանձնաժողով»,- փաստաբանը հավելեց, որ այս դեպքում հավանաբար կիրառվել է քաղաքական տեխնոլոգիա՝ հաշվի առնելով հանձնաժողովներում ՀՀԿ-ի  մեծամասնություն, փորքմասնություն լինելու հարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել