ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրերի համաձայն՝ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր է նշանակվել Գայանե Մազմանյանը, իսկ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Գրիգոր Հովհաննիսյանը:
Փետրվարի 2-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել դատավոր Գայանե Մազմանյանին:
Նույն օրը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացվել նաև նորանշանակ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը:
Արման Մկրտումյանը շնորհավորել է Գայանե Մազմանյանին և Գրիգոր Հովհաննիսյանին, ընդգծել նրանց մասնագիտական բարձր որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ վերոնշված դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ մի շարք հարցերի: Քննարկումներն անցել են կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում: Այս մասին հայտնում են դատական դեպարտամենտից: