Ոստիկանական հետապնդումների միայն 35 % դեպքերում է կասկածյալին հաջողվում փախչել: ԱՄՆ Այդահո նահանգի ոստիկանությունը հրապարակել է բարձր արագությամբ ավտոհետապնդման այս տեսանյութը: Կցորդով բեռնատարի վարորդն ուժեղ հարվածել էր ոստիկանական մի մեքենայի և այնուհետև փախել դեպքի վայրից: Չնայած, որ նա ուժերի գերլարումով փորձեց դուրս պրծնել, սակայն վերջում, միևնույն է, հայտնվեց 65 % ձերբակալվողների շարքերում: Տեսանյութը հրապարակել է New York Post-ը: