Այսօր Ազգային ժողովի ամբիոնին մոտեցած գրեթե բոլոր պատգամավորները քննադատեցին Կարեն Անդրեասյանի այն գործողությունները, որ հրաժարական է տվել՝ առանց հիմնավորման:
Մինչդեռ պատգամավոր Հեղինե Բիշարյանը պաշտպանեց Կարեն Անդրեասյանին: Նա նշեց, որ ՄԻ նախկին պաշտպանի դեմ հալածանքների գործընթաց էր սկսվել դեռ Սահմանադրական հանրաքվեից հետո. «Մարդու իրավունքների պաշտպանը մեն-մենակ պետք է դիմակայեր, անձեռնամխելի մարդիկ իրենց անձը չեն կարողանում պաշտպանել, ո՞ւր մնաց, թե անպաշտպան օմբուդսմենը: Շատ ցավալի է, որ պարզապես երկրի նախագահի թեկնածու նկատմամբ այդպես վարվեցին նրա մոտ կանգնած մարդիկ, նրա այն գործընկերները, որոնք նույնիսկ քվեարկել, աջակցել էին Կարեն Անդրեասյանին»,- ասաց պատգմավորը՝ խորհուրդ տալով իմիջայլոց չվերաբերվել այս հրաժարականին: