Արդարադատության նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում, հունվարի 25ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մասնավորապես, կողմերն անդրադարձել են նոր Սահմանադրության արդյունքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ԵԽ-ի հետ նոր գործողությունների ծրագրին, ինչպես նաև ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել