Քիչ առաջ ԵԽԽՎ-ն 98 կողմ և 71 դեմ ձայնով ընդունվեց բոսնաիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցը:
Վիճահարույց այս զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարի հարցին, որը տարբեր ձևերով ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել դեռևս 2013 թվականից, իսկ նախորդ տարի ներառվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում:
Զեկույցում նշվում է, որ Սարսանգի ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է և դա կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետևանքով կարող են մարդկային մեծ կորուստներ լինել: Զեկույցում նշվում է, թե ջրամբարը գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից»: Զեկույցում պահանջ կա նաև, որ այդ շրջաններից պետք է դուրս բերել հայկական զինված ուժերին և հնարավորություն տալ անկախ փորձագետներին հետազոտել ջրամբարի վիճակն ու ոռոգման համակարգը:
Լուսանկարում՝ Միլիցա Մարկովիչն է: