Հ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռադիկ Խանզրադյանը. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանությունից:
Իսկ մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ աշխատանքից ազատվել է նաև Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը, ոստիկանությունից հերքեցին՝ հայտնելով, որ նա շարունակում է պաշտոնավարել: