Նախորդ տարվա մայիսին մահացած ծնդդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր գործով կասկածյալ անցնող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը շարունակում է հիվանդանոցում մնալ և չի կարող քննչական գործողությունների մասնակցել:
Իրավաբան.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմնին հիվանդանոցից գրավոր տեղեկացրել են, որ Շուշանիկ Բախշյանի շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ և նա ունի ստացիոնար բուժման կարիք:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել և ազատ էր արձակվել: Ենթադրվում է, որ նրա առողջանալուց հետո մեղադրանք կառաջադրվի նրան, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նրա մեղքի առկայությունը փաստվել է: