Հունվարի 10-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 109-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՏԿԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին` Նորավանքի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 SV 897 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ար. և Աշ. Մ.-ները, 2005 թ. ծնված Ա. և 2013 թ. ծնված Է. Ն.-ները և 1947 թ. ծնված Լ. Դ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: