Այսուհետ ՀՀ սահմանային անցման կետերում քաղաքացիներին կմատուցեն անձնագրային նոր ծառայություներ

Մատուցվող հանրային ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում գործում է անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու (հասարակության մեջ ընդունված ՎԻԶԱ հասկացությունը) և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու ծառայությունները: Ծառայությունը գործում է նաև հանգստյան և տոնական ոչ աշխատանքային օրերին, նույնիսկ գիշերային ժամերին: Այսինքն, այն դեպքում, երբ լրացել է անձնագրի վավերականության կամ օտարերկյա պետությունում վավերականության ժեմկետները և ոչ աշխատանքային օրվա կամ ժամի պատճառով քաղաքացին չի կարող դիմել անձնագրային ծառայություն, սակայն ցանկանում է ճամփորդել, նշված գործողությունների համար կարող է դիմել սահմանային անցման կետի անձնագրային և վիզաների վարչության ծառայությանը:

Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն.

  • Հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ և ընդհանուր վավերականության ժամկետը չի կարող անցնել 15 տարուց:
  • Մինչև 16 տարեկան հասակում ստացած անձնագրերի վավերականության ժամկետը չի երկարաձգվում:
  • Անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ (խոսքը վերաբերում է մինչև 35 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիներին):

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել