Չինաստանում դիտավորությամբ հրդեհված ավտուբուսի պատճառով 17 մարդ է մահացել

Չինաստանի իշխանությունները տեղեկացնում են, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած ավտոբուսի հրդեհը, որը նախնական վարկածով դիտավորության արդյունք է, 17 մարդու կյանք է խլել։ Կա 32 վիրավոր։ Տեղեկացնում է FindLaw-ն:

Ոստիկանները ավտոբուսը հրկիզելու համար մեղադրում են 33-ամյա մի տղամարդու։ Նրանք հրապարակել են վերջինիս անունը՝ Մա Յոնգպինգ, բայց հրաժարվել են բացահայտել մեղադրանքի մանրամասները։

Տարածքային կառավարման վարչությունից տեղեկացրել են, որ հրդեհը տեղի է ունեցելՆինսյա-Խուեյ նահանգի Յինչուան մայրաքաղաքում։

Նինսյա-Խուեյի նահանգային իշխանությունները հայտնել են, որ փրկարարներին հաջողվելէ 5 րոպեի ընթացքում հանգցնել կրակը։ Նրանք ավելացրել են, որ 32 վիրավորներից 8- ը գտնվում է ծանր վիճակում։

Նախաքննության արդյունքները ցույց են տվել, որ հրդեհը դիտավորության արդյունք է։

Վերջին տարիներին Չինաստանում տեղի ունեցած մի քանի ավտոբուսային հրդեհների մեջ մեղադրվել են անձինք, ովքեր նման քայլի են դիմել կա՛մ հոգեպես անհավասարակշիռ վիճակում, կա՛մ էլ անձնական վրեժխնդրությունից ելնելով։

2013 թ-ին Չինաստանի հարավ-արևելյան Խիամեն քաղաքում ավտոբուսի հրդեհը 47 մարդու կյանք էր խլել։ Ոստիկանները պարզել են, որ հրդեհի պատճառը մի մարդ էր, ով զայրույթից ելնելով ավտոբուս էր հրկիզել և կրակի մեջ նետվելով՝ վերջ տվել սեփական կյանքին։

Անցյալ տարի 35-ամյա մի տղամարդ մահապատժի էր ենթարկվել 2014 թ-ի հուլիսին Հանգզուի ավտոբուսներից մեկը հրկիզելու համար։ Դատարանը նշել էր, որ Բաո Լեյքսը ցանկանում էր վրեժ լուծել հասարակությունից, քանի որ ռեցիդիվ տուբերկուլյոզով հիվանդ էր և ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ։

Պատրաստեց՝ Անի Ասրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել