Կրկնակի սպանություն և ինքնասպանություն Քալիֆորնիայի գերեզմանատանը

Հարավային Քալիֆորնիայի Օնտարիո քաղաքի գերեզմանատանը երկու մարդու սպանելուց հետո, մարդասպանը ինքնասպանություն է գործել։ Այս մասին տեղեկանում ենք Daily News-ից։

Օնտարիոյի ոստիկանության սերժանտ Ջեֆ Հիգբին հայտնել է, որ զինված մարդասպանը շաբաթ օրը քաղաքի Բելվյու հիշատակիպուրակում սպասել է իրենց հարազատի գերազման այցելող ընտանիքի անդամներին։

Հիգբին տեղեկացրել է, որ մարդասպանը մոտեցել է մեքենայից իջնող ընտանիքի անդամներին և կրակ բաց արել, սպանելով մի տղամարդու և կնոջ, որից հետո ինքնասապնություն է գործել։ Բարեբախտաբար զոհերի հետ գերեզմանոց այցելած երրորդ անձը՝ մի տարեց կին չի վնասվել։

Սերժանտ Հիգբին ավելացրել է, որ զոհերը, վաթսունն անց ամուսիններ են։ Նրանց անունները պաշտոնապես չեն հրապարակվել։

Գերեզմանատան մոտ բնակվող մի մարդ, հայտնել է, որ ինքը մինչ ոստիկանության դեպքի վայր հասնելը, 20 կրակոցի ձայն է լսել։

Ոստիկանները փորձում են պարզել սպանության դրդապատճառները։

Պատրաստեց՝ Անի Ասրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել