Երանոս գյուղում հղի կնոջը չէին կարողանում տեղափոխել հիվանդանոց. դիմել են փրկարարներին

Հունվարի 4-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՏԿԱԻՆ-ից:

Ըստ աղյուրի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ա.-ին (1989թ. ծնված) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները Հ. Հարությունյան փողոցի սկզբնամասում «Opel vectra» մակնիշի 34 DM 615 պետհամարանիշիհ (վարորդ ՝ Ա. Ե.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել