Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա. այս բոլոր վարչական շրջաններում ձյունմաքրման աշխատանքներ կամ չեն իրականացվել կամ էլ իրականացվում են, սակայն բավականին անարդյունավետ:
Բավականին անմխիթար է Դավիթ-Բեկ փողոցը ողջ երկայնքով, «Վստրեչի» կամուրջ անունով առավել հայտնի Գարեգին Նժդեհի ուղետար կամուրջն ընդհանրապես փակ էր Շենգավիթի վարչական շրջանից դուրս եկող մեքենաների համար, իսկ Դավիթ-Բեկ փողոցի Հանրային հեռուստաըննկերություն տանող հատվածում մեքենաների մեծ կուտակումներ կար, մարդիկ ստիպված իրենց մեքենանները կանգնեցնում էին ձախ մայթեզրում և ոտքով բարձրանում փողոցով, իսկ քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակում, որոնցում հավուր պատշաճի մաքրման աշխատանքներ են իրականացվում:
Փողոցները անվտանգ պահելու փոխարեն, քաղաքապետարանում, փաստորեն, նախընտրում են միլիոններ ծախսել գործուղումների վրա, ինչպես օրինակ Շենգավիթ վարչական շրջանում է, մեկ գործուղումը արժեցել է 1,5 մլն դրամ, իսկ ընդունելությունը` 2 մլն: Շեշտենք նաև, որ տոներին ձյան առատ տեղումների մասին օրեր առաջ հայտնել էին օդերևութաբանները, այնպես որ այս իրավիճակը կանխատեսելի էր քաղաքային իշխանության համար:
Իրավաբան.net