ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սևան-Մարտունի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Ջերմուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում առկա է մերկասառույց:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: