Ի՞նչ է Ձմեռ պապիկից խնդրել Պերմյակովի նախկին փաստաբանը

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Գյումրիում աշխատող փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա այս տարվա սկզբին ստանձնել էր Ավետսիայնների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պաշտպանությունը, սակայն կարճ ժամանակ անց հրաժարվել նրան պաշտպանելուց: Հարցազրույցներից մեկում նշել էր. «Ես հասկացել եմ, որ մարդ եմ, կին եմ, որը չի կարող նստել ու լսել, թե ինչպես են երեխա սպանել:  Եթե գտնեն, որ դրա համար ինձ պետք է պատասխանատվության ենթարկել, ապա ես պատրաստ եմ դրան»:

-Թամարա, ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով:

– Առանձնահատուկ էր Նոր սահմանադրության ընդունումը: Չենք կարող չասել, որ այն փոխելու է իրավական համակարգը և դրանով ազդեցիկ դեր կունենա այս ոլորտում. իսկ թե  լավ կամ վատ ազդեցւթյուն կլինի, այլ հարց է:

-Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:

-Կրկին ու կրկին կոռուպցիան: Պետությունը պարտավոր է միջոց ձերնարկել կոռուպցիայի մակարդակը նվազագույնի հասցնելու համար, սակայն միջոց չձեռնարկելը քայլ է դեպի հետ:

-Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:

-Բոլոր գործերն էլ, ըստ իս, ազդեցիկ են, քանի որ ազդում են մարդու ճակատագրի վրա` ինչպես անհատապես, այնպես էլ ընդհանուր առմամբ, երբ  որոշումները նախադեպ են դառնում:

-Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:

-Բոլոր փաստաբաններն, ովքեր անդադար պայքարում էին իրենց պաշտպանյալների իրավունքների համար: Բոլորը և մասնավորապես գյումրեցի փաստաբանները, որոնց դժվարին աշխատանքը տեսնում եմ ամեն օր: Գյումրում բոլորն իրար ճանաչում են, և մի փոքր անհաջողությունը կարող է երկար չներվել: Բացի դրանից` մարդիկ սոցիալապես անապահով են և  միշտ չէ, որ վճարով ենք աշխատում: Գյումրին կոնսերվատիվ է, պետք է ջանք չխնայես հարգանքի արժանանալու համար, և, ես կարծում եմ, գյումրեցի փաստաբանները պատվով են իրենց գործն անում:

-Աբսուրդային դատական ակտերի հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու՞:

Աբսուրդն ինձ համար այն էր, որ դատարանում մի գործով փորձում են սեփականության օտարումն հիմնավորել վկաների ցուցմունքներով: Այս գործով ես այժմ վերաքննիչ բողոք են գրում:

-Ամենազավեշտալի դեպքը, որ պատահեց դատարանում:

Զավեշտ էր, որ հաշմանդամ երեխայի մոր վերաբերյալ ազատազրկման ձևով պատիժ նշանակվեց: Դատարանն ավելի մարդասիրական պետք է լինի: (Կինը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու և սուտ մատնության համար):

-Ի՞նչ նվեր եք խնդրել Ձմեռ պապիկից:
– Ես միշտ նվեր խնդրում եմ հարազատներիս համար. գիտեմ, որ նրանք էլ ինձ համար են խնդրում։ Խնդրել եմ,  որ նրանց երազանքները կատարվեն:

-2016-ից ձեր ակնակալքիներն ու մաղթանքը:

2016 թվականն ուզում եմ ամեն ինչով լավն լինի 2015թվականից: Որպես իրավաբան կավելացնեի` թող հանցագորցությումններ, վեճեր չլինեն, դատավճիռները լինեն արդար, մարդիկ` գոհ ու երջանիկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել