Հատկապես աշխատանքային օրերին՝ երեկոյան ժամերի, երբ խցանում է կամ վթար է տեղի ունեցել ՃՈ տեսուչները կարգավորում են երթևեկությունը, հաճախ նրանք վարորդներին կարգադրում են երթևեկել լուսացույցի կարմիր ազդանշանի դեպքում: Նման իրավիճակներում պետք է իմանալ, որ կառավարության N 955-Ն համաձայն՝ վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի (ՃՈ տեսուչի) կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին: