Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտելհրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբերտրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպաբանության բանակի մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /29 արկ/, 82 /82 արկ/ միլիմետրանոց ականանետերից,ՀԱՆ-17 /8 արկ/, ՌՊԳ-7 /1 արկ/ և «Մուխա» տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում ենողջ առաջնագիծը և անհրաժեշտության դեպքում իրականացնում կանխարգելիչգործողություններ: