Դատախազը միջնորդել էր քրեական գործի վարույթը կարճել

Խ. Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախություն կատարելու դիտավորությամբ, վարորդական վկայական տրամադրելու պատրվակով, Վրաստանի քաղաքացի Դ.Գ.-ից խաբեության եղանակով հափշտակել էր զգալի չափերով՝ 50 000 ՀՀ դրամ գումար։

Գործը քննվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տուժողը դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ Խ.Չ.-ի կողմից 2012 թվականի հունիսի 8-ին խարդախությամբ իրենից հափշտակված 50.000 ՀՀ դրամ գումարը վերադարձվել է, ինչի կապակցությամբ հաշտվել է նրա հետ և որևէ բողոք, պահանջ չի ներկայացնում, ուստի խնդրում է քրեական գործով վարույթը կարճել:

Մինչև դատաքննությունը սկսելը տուժողը հայտնել է, որ ինքն է ներկայացրել դիմումը, իրեն հասկանալի է, որ բողոքը հետ վերցնելու և մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման: Ամբաստանյալն էլ հայտնել է, որ տուժողից ներողություն է խնդրում:

Դատախազը միջնորդել է քրեական գործի վարույթն ըստ մեղադրանքի` կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել:

Դատարանը որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել:

Խափանման միջոցը` կալանավորումը վերացվել է և ամբաստանյալին ազատ են արձակել դատական նիստերի դահլիճից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել