Իրավաբան.net-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ դատավորների կենսագրությունները: Ստորև ներկայացնում ենք Երևան քաղաքի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հրաչյայի Հարությունյանի կենսագրությունը, ով Երևանի ամենահարուստ դատավորն է հանդիսանում ըստ իր կողմից ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1982 թվականին Ստեփանավան քաղաքում:
2003թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի, ապա` իրավագիտության մագիստրոսի աստիճան:
ՀՀ գլխավոր դատախազի 2003թ. դեկտեմբերի 2-ի հրամանով աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ստաժոր-քննիչի պաշտոնում:
2004թ. դեկտեմբերին նշանակվել է նույն դատախազության քննիչի, հետագայում` ավագ քննիչի պաշտոններում:
2007թ. հոկտեմբերի 11-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազություն քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնում:
2007-2011թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` որպես հատկապես կարևոր գործերի քննիչ:
2010թ. օգոստոսին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: