ԿԸՀ-ն նորամուծություն է կատարել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ԿԸՀ  համացանցային կայքի  (www.elections.am) «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ:

Այսուհետ այցելելով հանձնաժողովի կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, սեղմելով տեղամասի համարը նշող տողը, կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը, իսկ սեղմելով տեղամասի համարը պարունակող նշանը` տեսնել նաև տեղամասի գտնվելու հասցեն: Կայքի նորամուծությունը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին, առանց հավելյալ ջանքեր գործադրելու, ստանալ լիարժեք տեղեկատվություն`  տեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել