Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Լ.-ի պայուսակից հայտանաբերել և առգրավել են 16 բջջային հեռախոս, 9 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորիչ և 2 «USB» լար: Կատարվում է հետաքննություն:
Իսկ նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի խցերից մեկի խուզարկությամբ սառնարանի հետնամասի պահոցից հայտնաբերել և առգրավել են 62 բջջային հեռախոս: Կատարվում է հետաքննություն: