Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60միլիմետրանոց ականանետից /1 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըշարունակում են վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելովնաև պատասխան գործողությունների: