ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարությանը ներկայացրել էր օրենքի նախագիծ` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին: Նախագծի վերաբերյալ կառավարությունն այսօր բացասական կարծիք հայտնեց, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը միայն նշեց, որ դրա ընդունում նպատակահարմար չեն գտնում:
Եզրակացության մեջ նշվում էմ որ նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի և Նախագծի ընդունմամբ որևէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: