Ռուսաստանի Ուզլովկի շրջանի դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Տուլայում պատահած դժբախտ ավտովթարի ենթարկված ավտոբուսի վարորդին 2 ամով կալանքի տակ առնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է teletula.ru կայքը:
Նշենք, որ դեպքի օրը քրեական գործ էր հարուցվել՝ ճանապարհային երթևեկության կաննոները խախտելը, որը առաջացրել է 2 և ավելի անձանց մահ հատկանիշներով: ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսում այս արարքի համար:
Նախաքննական մարմինն իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը այլ պետության քաղաքացի է և կարող է խուսափել նախաքննությունից: Իսկ կասկածյալը խնդրել է դատարանին իրեն կալանքի տակ չառնել, քանի որ այդ պահին հնարավորություն չի ունեցել տուժողներին օգնելու:
Նրա պաշտպանը դատարանին հայտնել է, որ նախաքննական մարմինը չունի ապացույցներ այն մասին, որ Գառնիկ Հարությունյանը կարող է խուսափել նախաքննությունից, և դրա վերաբերյալ միայն ենթադրություններ կան: Այնուամենայնիվ, դատարանը բավարարել է միջնորդությունը:
Ի դեպ, տեսանյութում տեսնում ենք, որ Գառնիկ Հարությունյանը դատարանին միջնորդում է արգելել լրատվամիջոցներին ՝ իրեն տեսանկարահանել, սակայն դատարանը մերժում է այս միջնորդությունը:
Մանրամասները՝ տեսանյությում