«Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր»- իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշում է.
«Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին, առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը: Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, Սողոմոն, պինդ կաց, քեզ ուժ և տոկունություն ոտքի կանգնելու և ազատության մեջ լիիրավ ապրելու համար…»