ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը պատասխանել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի այսօրվա հայտարարություններին: Նա ասել է.
«Այդ ե՛ս եմ լռում, Ի՛նձ մի խոսեցրեք Նիկոլայ Բաղդասարյա՛ն, ես, որ «բզբզեմ» տարվա 365 օրերից յուրաքանչյուր օր քեզ հարց կուղղեմ, որի պատասխանները դու չունես և չես ունենա: Մասնավորապես կուղղեմ հարցեր Փաստաբանական դպրոցի տնօրեն քո նշանակման իրավաչափության, դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության և դպրոցի ուսումնամեթոդական գործընթացի կազմակերպման մասին: Այդ դո՞ւ ցանկանում ես վերացնել բացասական երևույթները, իսկ մենք ՝ոչ: Մ՛ի մանևրեք,պատասխանեք Ձեզ ուղղված հարցերին, դու՛րս եկեք «զոհի» կարգավիճակից:
Եվ վերջապես, Փաստաբանությունը չի բաժանվում եսերի կամ 3 +1անձանց: Փաստաբանությունը մենք ենք՝ բոլոր փաստաբաններս և փաստաբանության առջև ծառացած խնդիրները պետք է լուծենք բոլորս միասին, այլ ոչ թե Ձեր մատնանշած չորս անձը: Հիշեցնեմ Ձեզ, որ ոչ մի փաստաբան անկախ իր ներդրումից փաստաբանության զարգացման գործընթացում, չի կարող իրավական հարթության մեջ վեր կանգնել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքից»: Բարոյական հարթության մեջ՝ ես պատրաստ եմ խոնարհվել յուրաքանչյուր ներդրումի առջև»:
Իրավաբան.net